Գրքեր կան, որոնք կարդալուց հետո երկար ժամանակ մնում են մտքում՝ իրենց կերպարներով ու պատմությամբ։ Լևոն Նեսի «Մի շան պատմությունը» հենց այդպիսի վիպակ է։ Այս վիպակը փոքրիկ է, բայց խոր իմաստ ունի։ Այն ներկայացնում է մարդու և կենդանու միջև նվիրվածությունն ու սերը։ Վիպակը մի շան մասին է, որը, չնայած տերերի անտարբերությանը, մնում է հավատարիմ ու սիրող։ Սակայն կյանքը նրա հանդեպ այնքան էլ բարի չէ։ Վիպակը ստիպում է մտածել կյանքի, անարդարության, նվիրվածության մասին։ Կարդալիս զգում ես սրտացավություն ու հուզմունք։ Սա այն պատմություններից է, որ ավարտելուց հետո ստիպում է երկար մտածել։
Day: 20.02.2025
Ինֆոռմացիա ծրագրավորման մասին
Ծրագրավորում՝ դա համակարգչի համար հրահանգներ ստեղծելու արվեստն է։ Դա անհրաժեշտ է, որպեսզի համակարգիչը կարողանա իրականացնել որոշակի գործողություններ՝ սկսած վեբ կայքերի կառուցումից մինչև խաղեր և բիզնես ծրագրեր ստեղծելը։ Ծրագրավորողը օգտագործում է հատուկ լեզուներ, որոնց միջոցով գրում է կոդը
Հիմնական լեզուներ.
- Python – հեշտ սերտելի, օգտագործվում է արհեստական բանականության և տվյալների գիտության մեջ։
- JavaScript – օգտագործվում է ինտերակտիվ վեբ կայքեր ստեղծելու համար։
- Java – շատ տարածված է Android հավելվածների և խոշոր ծրագրերի համար։
- C++ – հիմնականում օգտագործվում է համակարգչային խաղերի և բարձր արդյունավետության ծրագրերի համար։