Հարուստ լինելը յուրաքանչյուրի համար կարող է ունենալ իր սեփական իմաստը: Որոշ մարդկանց համար հարուստ լինելը նշանակում է ունենալ մեծ տուն, շքեղ մեքենա, մեծ գումար: Մյուսների համար հարստությունը նշանակում է սեր, երջանկություն, լավ ընտանիք: Հարստություն ունենալը կարևոր է, քանի որ այն մարդուն տալիս է հնարավորություն ապահովելու իր ընտանիքի կարիքները, վայելելու կյանքը: Պատահում է, որ շատ գումար ունեցող մարդիկ դժբախտ են զգում իրենց, քանի որ նրանց կյանքում պակասում է սերը, իրական նպատակները, երազանքները: Իրականում իմ կարծիքով ամենամեծ հարստությունը առողջությունն, հարազատների սերը, ընկերների հետ լավ հարաբերությունները և նպատակներին հասնելու ձգտումները: Հարուստ լինելը ոչ միայն մեծ գումար ունենալն է, այլ այն զգացողությունը, որ քո կյանքն իմաստ ունի, դու առողջ ես, երջանիկ և գնահատում ես այն, ինչ ունես:
«Գանձը գրպանում չէ, սրտում է» ։ Ես համաձայն եմ այս ասացվածքի հետ, որ իմ կարծքով նշանակում է, որ ամենաթանկ բաները՝ սերը, բարությունը, խաղաղությունն է: