Почему самолет оставляет след?

Частенько подняв голову к небу мы видим на нем белую полосу от летящего самолета. След, который он оставляет за собой, называется конденсационным. К слову, у нас часто называют его инверсионным следом, но в Википедии напротив “инверсионного” стоит пометка “устаревшее название”. Поэтому я буду пользоваться термином “конденсационный”. К тому же, это название “говорящее” – в самом этом названии заложен ответ на вопрос о том, что это такое. (Предложите ребенку назвать еще примеры “говорящих” названий, например, самолет, самовар, треугольник. Если ребенок знаком с латинскими корнями, то можно вспомнить и телескоп, и микрофон и т.п.).
След от самолета называется “конденсационным” потому, что он возникает в результате конденсации. Спросите малыша, знает ли он, что такое “конденсация”? Вряд ли много детей дошкольного возраста смогут ответить на этот вопрос. Тогда давайте спросим по-другому: видел ли малыш когда-нибудь, как запотевают зимой стекла в машине?  Нравится ли ему рисовать на запотевшем окне пальцем забавные рожицы? Видел ли малыш как покрывается капельками зеркало в ванной после того, как кто-то принимал горячий душ?  Вот это явление и есть конденсация.
Так называют переход пара в жидкое состояние. Чтобы оно случилось, нужно три составляющих: влажный воздух, ядра конденсации (какие-нибудь пылинки в воздухе) и перепад температуры. Например, что происходит у нас в ванной: влажный воздух – есть, пылинки в воздухе – есть, перепад температуры при соприкосновении теплого воздуха с холодным стеклом зеркала – есть! Значит будет и конденсат.
Давайте сделаем конденсат прямо сейчас. Для этого надо всего лишь налить воду в бутылку и положить ее в морозильник минут на 15-20. Когда вода охладится, надо достать ее и подержать при комнатной температуре. На поверхности бутылки тут же образуются мелкие капельки – конденсат. Если подержать бутылку в тепле подольше, то капли начнут увеличиваться и стекать по стенкам. Это пары воды, находящиеся в комнатном воздухе, при соприкосновении с холодной бутылкой оседают на нее каплями.

Где еще мы можем увидеть конденсат? Правильно – это же обычная роса! Помнит ли малыш, как он видел маленькие капельки на траве ранним утром? Теперь он может объяснить, откуда они там взялись. Влажный воздух был? Ядра конденсации были? Перепад температуры между холодным ночным воздухом и теплой поверхностью земли был? Вот водяной пар из воздуха и превратился в капельки воды – и получилась роса. Даже есть такой термин “точка росы”. Он как раз и обозначает ту температуру, ниже которой водяной пар превращается в капли.

А теперь вернемся к самолету. Когда самолет летит, из его двигателей вырывается струи горячего пара и газов от отработанного топлива. Попадая в холодный воздух (а на той высоте, на которой обычно летают самолеты, температура около -40 градусов, подробнее об этом в выпуске про то, как образуются облака), пар конденсируется вокруг частичек сжигаемого топлива и получаются мельчайшие капельки, вроде тумана, которые и образуют полосу на небе. Можно сказать, что получается этакое рукотворное длинное облако. Со временем оно рассеется или станет частью перистых облаков.
По следу самолета можно предсказывать погоду. Если след длинный и держится долго – значит воздух влажный и может пойти дождь, если короткий и быстро рассеивается, то будет сухо и ясно.

Վանի թագավորության հիմնադրումն ու ամրապնդումը

  1. Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը: Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի:

Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվել է համահայկական առաջին թագավորությունը, որը կոչում էին՝ Վանի թագավորություն։

Վանի թագավորությունը հայտնի է Աստվածաշնչում ՝ Արարատ, ասորեստանցիներ՝ Ուրարտու, ասորերեն արձանագրություններում՝ Նաիրի, իսկ տեղական լեզվով սեպագրերում Բիայնիլի անուններով։

  1. Բացատրի՛ր: Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում թագավորության կայացմանը:

Վանի թագավորությունում երկաթն ի սկզբանե լայն կիրառություն ուներ: Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում։

Վանի թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր, երկաթե ծայրով նիզակներ, որը հնարավորություն  էր տալիս ավելի  լավ պայքարելու հակառակորդ Ասորեստանի դեմ, որի զորքը ևս զինված էր երկաթյա զենքերով։

Գյուղատնտեսության մեջ երկաթի կիրառումը երկաթե խոփեր, բահեր, մանգաղներ մեծ առաջընթաց ապահովեց երկրագործության համար:

  1. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր: Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու, ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ:

Իշպուինին և Մենուան բանակը վերազինեցին պողպատե և երկաթե զենքերով։ Աշխարհազորին զուգահեռ ստեղծվեց կանոնավոր բանակը:
Հաջորդ կարևոր քայլն ասուրերեն սեպագրերի կիրառման մերժումը և տեղական սեպագրերի ներմուծումն էր: Պետության կենտրոնացման և թագավորական իշխանության ամրապնդման նպատակով Իշպուինին և Մենուան քայլեր ձեռնարկեցին նաև համապետական կրոնի հաստատման ուղղությամբ:

Վանի թագավորությունը դեպի ծով ելք չունեցող տերություն էր, կախված էր իր հարևանների հետ առևտրային կապերից և ուղիներից։ Պետության քաղաքական կայունությունը և առևտրային ուղիները պաշտպանելու համար անհրաժեշտ էր ամրապնդել պետության անվտանգությունը: Առաջնային խնդիրներից էր պետության սահմանների կայունացումը:

  1. Ի՞նչ եք կարծում, իրագործված վերափոխություններից (նոր մայրաքաղաքի հիմնում, բանակի զարգացում, սեպագրերի ներմուծում, կրոնի միասնականացում) յուրաքանչյուրն ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ մարդկանց և պետության համար:

Տուշպա մայրաքաղաքը,  դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը: Տուշպայի դերակատարումն այնքան նշանակալի էր, որ Իշպուինիի և Մենուայի համատեղ գահակալության շրջանից սկսած՝ «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսը դարձավ արքայական տիտղոսաշարի անբաժան մասը:

Բանակի զարգացում ուներ մեծ ռազմական նշանակություն,արքաները աշխարհազորը փոխարինեցին արհեստավարժ, զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։Ռազմական էր նաև ամրոցների մեծ ցանցի կառուցումը։

Ասորեստանյան սեպագրերը՝ ասուրերենը, փոխարինվեց տեղական սեպագրերով, որը բերում էր լեզվի և մշակույթի զարգացմանը։

Պետության կենտրոնացման և թագավորական իշխանության ամրապնդման նպատակով Մուսասիր ք. դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոն, ստեղծվեց միասնական դիցարան։

  1. Ինչպե՞ս հաջողվեց Վանի թագավորության արքաներին արագ կազմակերպվել և հակակշռել իրենց հակառակորդ պետությանը՝ Ասորեստանին:

Պետությունը հզորացնելու նպատակին հետամուտ՝ Իշպուինին և Մենուան ռազմարշավներ ձեռնարկեցին տարբեր ուղղություններով։ Հյուսիսում և հարավ- արևելքում պետության սահմանները զգալիորեն ընդլայնվեցին՝ ապահովելով ոսկու և երկաթի լրացուցիչ պաշարներ: Այս ուղղություններով պետության սահմաններն ընդլայնելն ինչ-որ չափով նաև հեշտ էր, քանի որ դրանք հիմնականում դուրս էին Ասորեստանի հսկողությունից և համեմատաբար թույլ զարգացած: Ձևավորված հսկայական թագավորությունը կարիք ուներ հաղորդակցական կապերի կարգավորման: Կառուցվեցին մի շարք ամրոցներ, որոնք նախատեսված էին ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման համար:
Փուլ առ փուլ իրագործված այս և այլ վերափոխությունների արդյունքում աստիճանաբար հավասարակշռվում են Վանի թագավորության և Ասորեստանի ուժերը։ Այդպիսով Վանի արքաները մարտահրավեր են նետում Ասորեստանին՝ ընդհուպ մոտենալով նրա սահմաններին:

  1. Նշե՛ք և հիմնավորե՛ք, թե Վանի թագավորության արքաների իրագործած վերափոխություններից որն էր ավելի առաջնային և ինչու:

Իմ կարծիքով կարևոր բարեփոխում էր բանակի զարգացումը, որը ուներ մեծ ռազմական նշանակություն,արքաները աշխարհազորը փոխարինեցին արհեստավարժ, զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Կառուցեցին ամրոցների ցանց, ինչպես նաև հզոր մայրաքաղաք։

Հայ ժողովրդի կազմավորման սկիզբը

  1. Ի՞նչ գիտական վարկածներ գիտեք Հնդեվրոպական նախահայրենիքի մասին, և ի՞նչ տեղ ունի դրանցում Հայկական լեռնաշխարհը:

Աստվածաշնչի տվյալների համաձայն՝ նախապես հնդեվրոպացիների նախահայրենիքը համարել են Հայկական լեռնաշխարհը՝ Արարատ լեռան լանջերը: Հետագայում առաջարկվեցին այլ տարածքներ ևս՝ Հնդկաստանից ու Միջին Ասիայից մինչև Արևմտյան Եվրոպա:

Հնդեվրոպական նախահայրենիքի առավել ընդունված վարկածներից է «տափաստանային» և «հարավասիական (հայկական)» վարկածները․

  • «Տափաստանային» վարկածի՝ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է մերձվոլգյան տափաստաններում, որտեղից էլ Ք. ա. մոտ V հազարամյակից մի քանի փուլով տարածվել են հնդեվրոպացիներն ու հնդեվրոպական լեզուները:
  • «Հարավասիականը հայկական» վարկածի՝ հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիայի արևելյան շրջանները, Հյուսիսային Միջագետքը և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքն ընդգրկող մի ընդարձակ տարածքում։
  1. Ինչպե՞ս ազդեց մետաղների օգտագործումը մարդու և բնության հարաբերությունների վրա։

Շրջակա միջավայրի և դրա ռեսուրսների նկատմամբ մարդու վերահսկողությունը նոր մակարդակի հասավ մետաղների օգտագործմամբ:

Պղինձն առաջին մետաղն էր, որն օգտագործվեց գործիքներ պատրաստելու համար, արհեստավորները հայտնագործեցին բրոնզը (պղնձի և մկնդեղի խառնուրդը)՝ մետաղ, որը շատ ավելի կարծր և դիմացկուն էր, քան պղինձը:  Ռազմական ոլորտում մետաղների կիրառումը օգնեց ստեղծել ավելի ուժեղ զենքեր և պաշտպանական միջոցներ։ Մետաղական գործիքների կիրառումը  լավացրեց գյուղատնտեսական աշխատանքի որակը, արագությունը, շինարարությունը դարձավ ավելի հեշտ։

  1. Պարզաբանի՛ր և վերլուծի՛ր: Ի՞նչ դեր խաղաց աշխարհագրությունը Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումների ստեղծման մեջ։

Հայկական լեռնաշխարհը բարդ էթնիկական կազմ ուներ և բազմալեզու էր: Հայկական լեռնաշխարհը կազմված է դժվար հաղթահարելի լեռնաշղթաներից, կլիմայական կտրուկ փոփոխություններից, սակավահող էր ուներ աննավարկելի գետեր և այլն: Այս դժվարությունները, դանդաղեցնում էին լեռնաշխարհի ցեղերի միավորման և վաղ պետական կազմավորումների ստեղծման գործընթացը:

  1. Ինչո՞ւ էր բրոնզի գյուտն այդքան կարևոր գյուղատնտեսության, ռազմարվեստի և այլնի համար: Բերե՛ք օրինակներ:

Բրոնզը ամուր էր պղնձից։ Բրոնզե գործիքներն ու զենքերը գերադասելի էին քարից։

Առևտրի, աշխատանքային գործիքների և զենքերի զարգացման շնորհիվ մարդիկ սկսեցին ստանալ եկամուտներ և կուտակել հարստություն։

  1. Ինչի՞ շնորհիվ հնդեվրոպական ժողովուրդներին հաջողվեց արագ տարածվել տարբեր ուղղություններով

Ք. ա. մոտ X հազարամյակից հնդեվրոպացիները տարածվել են տարբեր ուղղություններով։ Նրանք ընտելացրել էին ձիերին, հայտնագործել էին սռնանիվը և ստեղծել էին թեթև երկանիվ կառքը: Շնորհիվ դրանց էլ տեղի ունեցավ հնդեվրոպացիների արագ տարածումը։ ո

  1. Գնահատի՛ր: Նշե՛ք և հիմնավորե՛ք լեզվի, անիվի և ձիերի ընտելացման գյուտերից յուրաքանչյուրի ազդեցությունը մարդկանց կյանքում: Դրանցից ո՞րն է ավելի նշանակալի և ինչո՞ւ:

Լեզվի, անիվի և ձիերի ընտելացման գյուտերի շնորհիվ  տեղի ունեցավ հնդեվրոպացիների արագ տարածումը։

Լեզվի ազդեցություն  Մեծ էր լեզվի ազդեցությունը այն հնարավորություն էր տալիս  տարբեր ցեղերի միջև հաղորդակցվել, որը նպաստում էր ապրանքափոխանակամանը, ինչպես նաև մշակույթի զարգացմանը։

Անիվի ազդեցությամբ հնարավոր էր  տեղափոխվել տարբեր վայրեր, որոնք ավելի լավ պայմաններ ունին կլիմայական, ինչպես նաև առևտրի համար էր հարմար։

Ձիերի ընտելացման ազդեցություն Ձիերի ընտելացումը, հատկապես պատերազմի ոլորտում, թույլ տվեց արագ տեղաշարժվել, ինչը կարևոր դեր խաղաց ռազմավարական դերում:

Նորքարիդարյան հեղափոխությունը և հայ ժողովրդի կազմավորման սկիզբը

  1. Բնութագրի՛ր: Սառցի դարաշրջան • Նորքարիդարյան հեղափոխություն • Բրոնզի դար • Ցեղ Քաղաքակրթություն

Սառցե դարաշրջան ժամանակաշրջան, երբ Երկրի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, արդյունքում մայրցամաքների սառցի շերտը մեծացել է։

Նորքարիդարյան հեղափոխություն Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների օգտագործմամբ, խեցեգործության և երկրագործության առաջացմամբ, մետաղամշակությամբ։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդական և ձկնորսական յուրացնող տնտեսությանը, զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ երկրագործությամբ, կենդանիների ընտելացմամբ։ Զարգացել է մանածագործությունը, հյուսելը։ Աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։ Հանրության կյանքում կատարված այդ արմատական փոփոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն»։

Բրոնզի դար ժամանակաշրջան, երբ որպես արտադրության հիմնական գործիքների և զենքերի ու զարդերի պատրաստման նյութ օգտագործվել է բրոնզը։

Ցեղը մինչև պետության ստեղծումը գոյություն ունեցող բարեկամական նեղ կապերով մարդկանց խումբ է։

Քաղաքակրթություն, հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան։

  1. Ինչո՞ւ սկզբում ի հայտ եկավ երկրագործությունը, հետո միայն անասնապահությունը:

Մարդիկ սկզբից կատարելագործեցին քարե գործիքները և սովորեցին մշակել հողը՝ ուտելի բույսեր ստանալու համար բնության վրա հույս դնելու փոխարեն։ Աստիճանաբար սկսեցին կենդանիներին ընտելացնել՝ պարզապես որսալու փոխարեն: Մարդիկ ոչ միայն օգտագործում էին այն, ինչ գտնում էին բնության մեջ, այլև կարող էին սեփական սնունդ արտադրել։ Յուրացնող հասարակությունից անցում կատարվեց արտադրող հասարակության: Աստիճանաբար հավաքչությունը փոխարինվեց երկրագործությամբ, որի ազդեցությամբ էլ որսորդությունը փոխարինվեց անասնապահությամբ:

  1. Ի՞նչ փոփոխություններ եղան անասնապահության և երկրագործության առաջացման արդյունքում։

Սննդի արտադրությունը նպաստեց բնակչության աճին, իսկ սննդի ավելցուկի արդյունքում զարգացավ փոխանակումը։

Մեկուսացված տոհմական համայնքները միավորվեցին ցեղերի մեջ։ Մարդիկ սկսեցին մշտական բնակավայրեր կառուցել և աստիճանաբար անցան նստակեցության։

  1. Ի՞նչ կապ կա գյուղատնտեսության և քաղաքների առաջացման միջև:

Գործիքներով աշխատելը մեծ հմտություն էր պահանջում, մարդիկ սկսեցին մասնագիտանալ տարբեր արհեստների մեջ։ Նրանք սկսեցին բնակվել ավելի մեծ և կազմակերպված համայնքներում, որոնց մի մասն աստիճանաբար վերածվեց քաղաքների:

  1. Ինչո՞ւ էին վաղ բնակավայրերը գտնվում գետերի մոտ:

Քաղաքակրթությունները զարգացան գետերի հովիտներում, քանի որ մարդիկ կարող էին զբաղվել լայնածավալ երկրագործությամբ, որն անհրաժեշտ էր մեծ բնակչությանը կերակրելու համար։

6.Ինչպե՞ս հնարավոր դարձավ նեոլիթյան (գյուղատնտեսական) հեղափոխությունը:

Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդական և ձկնորսական յուրացնող տնտեսությանը, զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ երկրագործությամբ, կենդանիների ընտելացմաբ։ Աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։ Հանրության կյանքում կատարված այդ արմատական փոփոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն»։

Սեպտեմբերի 9-13. Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները

Պատասխանել հարցերին.

  1. Ինչո՞ւ է պատմաբաններին անհրաժեշտ հնագիտության և կենսաբանության (գենետիկայի) աջակցությունը՝ նախապատմությունն ուսումնասիրելու համար:

 

Հնագիտության և կենսաբանության  միասին ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերականգնել ավելի շատ պատկեր նախամարդկանց կյանքի, մշակույթի և սոցիալական կառուցվածքի մասին:

Հնագիտության օգնությամբ ուսումնասիրվում է պատմական շրջանի մշակույթը, իսկ կենսաբանությունը (գենետիկան) օգնում է հասկանալ մարդու ցեղերի ծագումը։

  1. Որո՞նք են եղել մարդկության պատմության հիմնական ձեռքբերումները Հին քարի դարում, ի՞նչ դժվարությունների են հանդիպել։

 

Հին քարի դարի կարևորագույն նվաճումներից էին կրակի ստացումը և օգտագործումը։

Հին քարի դարի մշակույթի մյուս և ամենակարևոր զարգացումը լեզվի զարգացումն էր, որը ժամանակի ընթացքում ձևավորվեց հնչյունների և շարժումների համադրությամբ։

Հին քարի դարում սկսեցին քարից, ոսկրից և փայտից քանդակներ պատրաստել, քարանձավի պատերին կամ ժայռերի վրա պատկերներ նկարել կամ քանդակել, միմիյանց հետ շփվելու նպատակով։

Դժվարություններից էին սննդի պակասը, պաշտպանվելու անհրաժեշտությունը վայրի կենդանիներից, միմիյանց միչև շփումը։

  1. Ինչո՞վ էին նեանդերթալցիներն ու հոմո սապիենսները տարբերվում նախամարդկանց այլ տեսակներից:

Նեանդերթալցիները մարդկային ցեղ է ոչնչացած կամ ձուլված, որոնք համարվում են հոմո սապիենսի ենթատեսակ կամ հոմո ցեղի առանձին տեսակ: Ձևավորվել է մոտ 150-130 հազար տարի առաջ և անհետացել է մոտ 30,000 տարի առաջ:
Հոմո սապիենս «մարդ բանական» կամ «ժամանակակից մարդ», որը բնութագրվում է բացառիկ ճանաչողական հմտություններով։ Ձևավորվել է մոտ 160,000-70,000 տարի առաջ: Առաջացել է նեանդերթալցու հետ գրեթե միաժամանակ մոտ 250,000 տարի առաջ ձևաավորված նույն նախնուց։

  1. Ինչու՞ էր կրակի գյուտն այդքան կարևոր:

Հին քարի դարի կարևորագույն նվաճումներից էին կրակի ստացումը և օգտագործումը։ Մարդիկ սկսեցին կրակով տաքացնել իրենց կացարանը, կերակուր պատրաստել և պաշտպանվել գազաններից։

  1. Ինչպե՞ս տեխնոլոգիաները պայմանավորեցին նախամարդկանց կյանքի զարգացումը:

Գործիքներ պատրաստելը, վայրի կենդանիներին ընտելացնելն ու կրակի օգտագործումը քարիդարյան կարևոր տեխնոլոգիական նորարարություններից են , որը շատ կարևոր էր հարմարվելու կարողությունը մարդու գոյատևման համար։

  1. Ինչո՞վ էր կարևոր Հայկական լեռնաշխարհը նախամարդկանց գաղթի ճանապարհին:

Գտնվելով Եվրոպայի և Արևմտյան Ասիայի բանուկ խաչմերուկում՝ Հայկական լեռնաշխարհը եղել է նախամարդկանց գաղթի ճանապարհի (սնունդ) փնտրելու նպատակով կարևոր հանգրվաններից մեկը, իսկ հետո նաև «բաշխիչ կետ»՝ ծառայելով որպես հիմնական տարածք, որտեղից սկիզբ են առել Եվրոպայի և Ասիայի բնակեցումները:

  1. Նշե՛ք հնագույն մարդկանց կյանքում կրակի 6 նշանակություն:

Կրակը պաշտպանում էր  կենդանիներից։

Կրակը պաշտպանում էր սառնությունից, ջերմություն էր հաղորդում։

Կրակը օգտագործվում էր սննդի պատրաստման համարը։

Կրակի շուրջ մարդիկ հավաքվում էին, ինչը նպաստում էր համախմբմանը, միասնական լինելուն։

Կրակը օգտագործվում էր գործիքներ, զենք և այլ իրեր պատարստելու նպատակով

Կրարկը հանդիսանում էր լույսի աղբյուր։