Կորսված օրեր

Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, շարադրի՛ր մտքերդ:

Իմ կարծիքով ստեղծագործության ասելիքն այն է, որ պետք է անցկացնել օրերը իմաստով, ժամանակը անիմաստ չվատնել, ամեն օրը դարձնել հեքիաթ, թե չէ այդ օրերը հետ բերել էլ չի լինի։

Who is my hero

My hero is my mother. She doesn’t wear a cape, but her strength, love, and wisdom make her a true hero in my life. She works tirelessly. No matter how tired or busy she is, she always puts our needs first.

My mother’s kindness and patience inspire me every day. She’s the one I turn to for advice, and her words always help me feel confident and motivated. She has taught me the importance of kindness, respect, and honesty, showing me how to live with integrity.

Through her hard work and selflessness, my mother has shown me what it means to be strong and caring. Her presence in my life gives me a sense of security and pride, and I am grateful every day to have her as my guide and my hero.

Երվանդական Հայաստանի անկախության վերականգնումն ու Սելևկյանները

Երվանդական Հայաստանի անկախության վերականգնումն ու Սելևկյանները

  1. Ինչո՞ւ էին քաղաքները կարևոր հունական մշակույթի, այդպիսով՝ Սելևկյանների իշխանության տարածման համար:

Այդ տարածքներում ապրում էին տարբեր ժողովուրդներ՝ տարբեր սովորույթներով, որոնք դժգոհ լինելով նոր իշխանությունից, ապստամբում էին: Սելևկյանները ընդունեցին հանդուրժողական քաղաքականությունը։ Ըստ որի քաղաքացիություն տրվեց ոչ միայն հույներին, այլև բնիկ ժողովուրդներին, ինչպես նաև պաշտպանվեց նրանց կրոնական ծեսերը, հավատքներն ու սրբավայրերը։  Սելևկյան տիրակալները սկսեցին ընդունել  այդ ավանդույթներից մի քանիսը՝  քաղաքական նպատակներով։ Սելևկյանների  սկսեցին  նաև մեծ ծավալներով  նոր քաղաքներ կառուցել, որոնց միջոցով իրականացվում էր իշխանության ամրապնդում, նոր աշխարհի յուրացում։ Այդ քաղաքների կառուցելը նպաստեցին հունական լեզվի ու մշակույթի տարածմանը Սելևկյան թագավորության բոլոր մասերում։

 

  1. Ընդհանրացրո՛ւ: Որո՞նք էին Երվանդական Հայաստանի մասնատման ներքին և արտաքին պատճառները:

Թագավորության արևմտյան շրջանները սկսեցին իրականացնել ակտիվ առևտուր զարգացած երկների հետ, որի արդյունքում  սկսեցին տարբերվել թագավորության մյուս տարածքներից: Որը հանգեցրեց այդ հատվածի քաղաքական տարանջատմանը: Ք. ա. III դ. կեսերին Մեծ Հայքից անջատվեցին Ծոփքն ու Կոմմագենեն և առանձին միացյալ թագավորություն կազմեցին, որի մեջ իր մեծ ներդրումն ուներ Սելևկյան կայսրությունը, որը ձգտում էր տիրել ամբողջ Հայաստանին:

 

3 . Գնահատիր: Ի՞նչ հետևանքներ կարող էին լինել Սելևկյանների համար, եթե Մեծ Հայքի թագավորությունը չտրոհվեր մի քանի այլ թագավորությունների

Միասնականությունը բերում է հզորացման և հաղթանակների։ Եթե Մեծ Հայքի թագավորությունը չտրոհվեր ապա կարող էինք ունենալ հզոր մեծ Հայաստան։

 

  1. Շարունակականություն և փոփոխություն

Պատկերացրու, որ դու Երվանդ III արքայի խորհրդականն ես և նրա հետ միասին մասնակցում ես Գավգամելայի ճակատամարտին: Երբ պարզ է դառնում, որ Դարեհ III-ը փախել է մարտադաշտից, հարկավոր է լինում արագ կողմնորոշվել հետագա գործողությունները ծրագրելիս: Ի՞նչ խորհուրդ կտաս Երվանդ արքային. կռվե՞լ մինչև վերջ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, թե՞ նահանջել Հայաստան և հռչակել Հայաստանի անկախությունը:

Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը, արքայից բացի, հասարակության ո՞ր շերտերը կարող էին աջակցել: Իսկ ընդդիմանա՞լ (յուրաքանչյուր պատասխան հիմնավորիր առանձին):

Ես խորհուրդ կտայի Երվանդ III արքային նահանջել Հայաստան և հռչակել Հայաստանի անկախությունը: Խորհուրդ կտայի հզորացնել բանակը և կատարել ռազմական բարեփոխումներ։ Կաջակցեին ռազմական, կրոնական և առևտրային խավերը, քանի որ   կառաջարկեմ փոխշահավետ լավ պայմաններ երեք խավերի համար։ Ռազմական խավի հետ պայմանագիր կկնքեմ, որ նրանց պատերազմից հետո ունեն ապահովված կյանք և ավար։ Եվ նախօրոք ընտանիքներին թագավորը կվերցնի արքունիքի հովանավորության ներքո։ Քրմական ներկայացուցիչների համար կապահովի իրենց անկախությունը իշխանությունից և կտա մեծ պարգևներ։ Նրանց միջոցով կապահովեի ժողովրդի աջակցությունը։ Առևտրականներին  համար պատերազմի ընթացքում կդադարեցնեի հարկերի վճարումը և լավ պայմաններ կապահովեի պատերազմից հետո։ Այս ամենը կիրականացնեի արքունիքի ռեզերվների հաշվին։

28.10.2024 Հայոց լեզու

1.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Ինքն իրենից գոհ-ինքնագոհ

իրեն հավանող-ինքնահվան

իր կյանքի պատմությունը-ինքնակենսագրություն

ինքն իրեն կրթել-ինքնակիրթ

իրեն ժխտել-ինքնաժխտել

իրեն սիրելը-ինքնասեր

իրեն կառավարելը-ինքնակառավարում

 

2.. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է կայծակահարվում:

Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարան փնտրելիս պետք է հեռանալ կաղնուց:

Կանաչապատելը փրկում է քաղաքաբնակներին. օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Փայտանյութից գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

 

3.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտաշրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքավայրերով, որոնք բազմանգամներ հիշատակվել են հայկական ձեռագրքերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնագետերը ու երկրաբանները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորանցքեր ու մետաղաձուլարաններ:

 

4.Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց-գահից գցել

Իշխանազուն-իշխանի զավակ

Արյունարբու-այնուն խմող

Արքայանիստ-արքայի նստատեղ

Դյուրաբեկ-դյուր բեկվող

Գավաթակից-գավաթ կրող

Դրկից-դուռ կից

A day without my phone

One day, I accidentally left my phone at home when I left for class. At first, I panicked: how would I get there without a navigator? But it turned out that I remembered the way. Along the way, I noticed bright autumn leaves, smiles from passersby, and the aroma of fresh pastries from the bakery on the corner. No one distracted me with messages during class, and I finished the assignment even faster than usual. At lunch, I took a walk and started a conversation with a friend with whom I had hardly spoken before. By the evening, I realized that the day without my phone turned out to be calm full of small, pleasant details that I usually pass by.

Ուսումնական աշուն նախագիծ

Ես կարդացել եմ Հանս Քրիստիան Անդերսենի «Հրահանը» հեքիաթը։ Ինձ շատ դուր եկավ հեքիաթը, այն ուսուցողական էր։ Հեքիաթը ցույց է տալիս, երբ զինվորը գումար ուներ՝ ուներ նաև բարեկամներ և ընկերներ, իսկ երբ գումարն ավարտվեց՝  ընկերները և բարեկամները անհետացան։ Միաժամանակ հեքիաթը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է գումարը խելացի ծախսել, չվատնել զվարճանքների վրա։ Հեքիաթի մեջ երևում է, որ կյանքը լի է անակնկալներով և պետք է միշտ հավատալ երազանքներին։ Հանսը հասավ իր երազանքին և ամուսնացավ արքայադստեր հետ։

Աշնանային լաբորատորիա

Վերցրեք որևէ գիրք, օգտագործելով քանոն չափեք այդ գրքի չափերը՝ երկարությունը, լայնությունը, փորձեք գտնել այդ գրքի էջի հաստությունը: Հաշվե՛ք էջի մակերեսը և արտահայտե՛ք այն քառակուսի դեցիմետրերով։ Կատարեք չափումներ, գրանցեք ձեր գործողությունները և չափման արդյունքը բլոգում:

 

— Իմ վերցրած գրքի էջի երկարությունը 21 սմ է, իսկ լայնությունը՝ 14,8 սմ, իսկ բոլոր էջերի քանակ 200, իսկ էջերի բլոկի 2 սմ է: Մեկ էջի հաստությունը գտնելու համար բլոկի ընդհանուր հաստությունը բաժանեք էջերի թվի վրա՝  2/200=0,01սմ։

Էջի մակերեսը հաշվելու համար բազմապատկեցի էջի երկարությունը լայնությամբ.

S = 21 ․14,8 = 310,8 սմ2

Չափման արդյունքներ

— Էջի երկարությունը՝ 21 սմ

— Էջի լայնությունը՝ 14,8 սմ

— Մեկ էջի հաստությունը՝ 0,01 սմ

— Էջի մակերեսը՝ 3,108 դմ²

 

Վերցրեք 2 լիտր տարողությամբ կաթսա, երեք լիտրանոց բանկա՝ ջրով լիքը  և թեյնիկ։ Ինչպե՞ս կարող եք դրանք օգտագործել թեյնիկի մեջ 1 լիտր ջուր լցնելու համար:

Ահա թե ինչպես կարելի է չափել 1 լիտր ջուրը 2 լիտրանոց կաթսայի, 3 լիտրանոց բանկայի և թեյնիկի միջոցով.

3 լիտր տարողությամբ բանկայի մեջ մինչև վերջ լցնել ջրով։ 3 լիտրանոց բանկայի ջուրը լցնել 2 լիտրանոց կաթսայի մեջ։ Այժմ կաթսայի մեջ կա ուղիղ 2 լիտր, իսկ բանկայի մեջ մնացել է 1 լիտր ջուր։ 3 լիտրանոց բանկայից մնացած  1 լիտր ջուրը լցնել թեյնիկի մեջ։

Այսպիսով, այժմ թեյնիկում կլինի ուղիղ 1 լիտր ջուր:

 

 

Մեխանիկական շարժում

  1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

 

  1. Բերել մեխանիկական շարժման օրինակներ:

Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազող մարդ, սլացող գնացք, տեղաշարժվող երեխա, ընկնող աստղ, ընկող խնձոր, գրելիս գրիչը շարժվում է, թղթի նկատմամբ, ինքնաթիռը շարժվում է, ամպերի նկատմամբ։

 

  1. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին:

 

  1. Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված է գիրք: Որ մարմինների նկատմամբ է գիրքը՝

ա. Շարժվում

Դրսի առարկաների նկատմամբ։

 

բ. մնում դադարի վիճակում:

Սեղանի նկատմամբ։

 

  1. Ի՞նչն են անվանում նյութական կետ:

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

 

  1. Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ:

Եթե մարմնի չափերը շատ անգամ փոքր են դիտարկվող շարժման համար բնութագրական հեռավորություններից, ապա մարմնի չափերը հաշվի չեն առնվում, և մարմինը դիտարկում են որպես նյութական կետ։

Բերել օրինակներ:

  • Մոկվայից Դուբայ թռչող ինքնաթիռի շարժումը կարելի է համարել նյութական կետ, քանի որ դրա չափերը շատ փոքր են Մոսկվա-Դուբայ հեռավորությունից:  Բայց ինքնաթիռի բարձրանալն ու իջնելը, օդի դիմադրության դերն ուսումնասիրելիս ինքնաթիռի ձևն ու չափերը  նշանակություն ունեն, և այն չի կարելի նյութական կետ համարել:

 

  • Երբ ուսումնասիրում են Արեգակի շուրջը մոլորակների պտտման օրինաչափությունները, մոլորակներն ու Արեգակը դիտարկում ենք որպես նյութական կետեր, իսկ մոլորակների և Արեգակի կառուցվածքները ուսումնասիրելիս նրանք նյութական կետեր չեն:

 

  1. Հետևյալ ո՞ր դեպքերում ուսումնասիրվող մարմինը կարելի է համարել նյութական կետ.

ա) չափագլանով որոշում են պողպատե գնդի ծավալը;

    բ) դիտարկվում է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը;

   գ) դիտարկվում է Լուսնի պտույտը Երկրի շուրջը;

դ) Ինքնաթիռը վայրէջք է կատարում:

 

  1. Կարելի՞ է երկրագունդը համարել նյութական կետ:

Եթե ուզում ենք հաշվել, թե որքան ժամանակում է արհեստական արբանյակը մեկ պտույտ կատարում Երկրի շուրջը, արբանյակի չափերը մեզ չեն հետաքրքրում: Նման դեպքերում մարմնի չափերը կարելի է անտեսել և այն դիտարկել որպես նյութական կետ:

 

  1. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ:

Դիտարկվող մարմինը շարժվում է որոշակի գծով, որն անվանում են մարմնի շարժման հետագիծ:

Հետագիծ կոչվում է այն գիծը, որի երկայնքով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:

 

  1. Բերել ուղղագիծ և կորագիծ շարժումների օրինակներ:

Եթե շարժման հետագիծն ուղիղ գիծ է, շարժումը կոչվում է ուղղագիծ, իսկ եթե կոր գիծ է, շարժումը կոչվում է կորագիծ:

Ուղղագիծ-վերլակի շարժում

Կորագիծ-ճոճանակի շարժումը

 

  1. Դիտարկել սեղանի վրա գլորվող և գետին ընկնող գնդիկի շարժումը: Գծել նրա շարժման հետագիծը:

 

  1. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ: Միավորների ՄՀ-ում որպես ճանապարհի միավոր ընդունել են մետրը (մ):

 

 

  1. Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Այն գիծը, որով տվյալ հաշվարկման մարմնի նկատմամբ շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:

Օրինակ՝

Եթե ​​մեքենան անցնում է շրջանաձև ճանապարհով և վերադառնում իր սկզբնակետին, նրա հետագիծը շրջան է, իսկ անցած ճանապարհը՝ այդ շրջանագծի երկարությունը:

Եթե ​​մեքենան վարում է ուղիղ 10 կմ, նրա հետագիծը ուղիղ գիծ է, իսկ անցած ճանապարհը՝ 10 կմ։

 

  1. Կհանդիպե՞ն արդյոք երկու նյութական կետեր, եթե հայտնի է, որ դրանց հետագծերը հատվում են:

 

Հնարավոր է: Եթե  նրանք միաժամանակ գտնվեն տարածության նույն կետում,  ​​արագությունները և ուղղությունները համընկնեն  և միաժամանակ անցնեն հատվող կետով, ապա դրանք կհանդիպեն:

 

  1. Չափեք ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:

Իմ քայլի միջին երկարությունը 42 սմ է:

Տնից մինչև մոտակա կանգառ  կատարել եմ 1800 քայլ:

S=42*1800=75600 սմ կամ 756 մ

16.10.2024 լրացուցիչ աշխատանք

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ

Գրել-գրիչ

Կապել-կապիչ

Քամել-քամիչ

Թակել-թակիչ

Բացել-բացիչ

Գործել-գործիչ

Խաղալ-խախալիք

Ուտել-ուտելիք

Խմել-խմիչք

Հագնել-շոր

Ձգել-ձգիչ

Փակել-փակիչ

Խթանել-խթանիչ

Փաթաթել-փաթաթիչ

Զսպել-զսպիչ

Ջնջել-ջնջիչ

Ծածկել-ծածկիչ

Կապել-կապիչ

Օրորել-օրորոց

 

2.Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն, տնօրեն,վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

 

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, վերջում:

    Ձեռք-անձեռք, ձեռքակալ

Հյուր-անհուր, հուրախություն

Հույս-անհույս, հուսաբեկ

Վերջ-անվերջ, վերջաբան

գետ(գիտ)-տգետ, գիտություն

գետ-գետագնաց