- Ի՞նչ է ասում Իսահակյանը
Ա. Հայ ազգային երգի մասին
Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը:
Բ. Կոմիտասի մասին
Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:
Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած:
Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան:
Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…
- Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
Օրատորիաներ-դրամատիկական թեմայով գրված երաժշտական ծավալուն ստեղծագործություն՝ երգչախմբի, մենակատարների և նվագախմբի միատեղ կատարման համար: