Միկրոկանաչիներ

Միկրոկանաչի են անվանում բանջարեղեն և կանաչեղեն, որոնց բարձրությունը կազմում է 2,5-7,5սմ։ Միկրոկանաչիներ հաճախ են ավելացնում ուտեստների մեջ, որ նրանք ստանան նոր գույն, համ և ուղղակի ինչպես զարդարանք։ Յուրաքանչյուր միկրոկանաչիների տեսակը հարուստ է օգտակար էլեմենտներով և կարող է բուժել շաքարային դիաբետը, քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները և այլն։ Էներգիայի և թարմ մաշկի պահպանման համար անհրաժեշտ է մոտավորապես օրական 30 գրամ միկրոկանաչիներ ուտել։  Միկրոկանաչիները օգտակար են նաև մազերի և եղունգների համար քանի որ նրանց մեջ պարունակում են շատ բուսական սպիտակուցներ, վիտամիններ և այլ օգտակար նյութեր։ Միկրոկանաչիները օգտակար են, բայց նաև ունեն վնաս տալու հնարավորություն։ Օրինակ՝ մաղադանոսի և սպանախի ծիլերը պարունակում են շատ եթերայուղեր և ֆլավոնոիդներ, որոնք կարող են ալերգիա ունեցողների մոտ մաշկի ցան առաջացնել: Աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ ունեցողները պետք է չուտեն բույսեր, որոնք կարող են փքվածություն առաջացնել (ոլոռ, սիսեռ, կաղամբ) կամ բարձրացնեն թթվայնությունը (թրթնջուկ, սոխ, մանանեխ):

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *