Մի օր, երբ վերադառնում էինք անտառից, տեսանք, որ ծաղիկներով լի բացատ է մեր առջև։ Լռություն էր, միայն երբեմն լսվում էր թռչունների երգը։ Բացատում ես գտա մի մեծ մրջնանոց։ Նրա բնակիչները անընդհատ շարժման մեջ էին, անտառից տարբեր փայտեր ու սոճու ասեղներ էին տանում։ Ես կոնֆետ ունեի, կտրեցի մի փոքրիկ կտոր և սկսեցի հետևել, թե ինչպես են մրջյունները տանում այն իրենց մրջնանոցը: Ես տեսա, թե որքան աշխատասեր են մրջյունները։ Դա մի առանձնահատուկ օր էր: