Երկրաչափական պատկերներ։ Դրանց մակերեսի և պարագծի հաշվում

  1. Որ անկյունն է կոչվում սուր:
    90°-ից փոքր անկյունները կոչվում են սուր անկյուններ:
  2. Որքան է փռված անկյան մեծությունը:
    Փռված անկյան մեծությունը 180° է:
  3. Գտնել եռանկյան պարագիծը, եթե նրա կողմերն են 5,10,15:
    5+10+15=30
  4. Գտնել քառակուսու մակերեսը, եթե նրա կողմի երկարությունը հավասար է 4-ի:
    S=4×4
    S=16
  5. Որքան է ուղղանկյան պարագիծ և մակերեսը, եթե կողմերը հավասար են 4 և 10:
    P=4+4+10+10
    P=28S=4×10
    S=40

Հետաքրքիր փաստեր մեղուների մասին

  1. Երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում՝ անհայտ է: Սակայն հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակից: Այդ զբաղմունքը այնքան էր հարգի, որ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:

 

  1. Մեղուները ունեն հոտառության ուժեղ զգացողություն: Նրանք ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

 

  1. Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով («մեղուների պարերով») և բուրող նյութերով՝ ֆերոմոնով, որն արտադրում է նրանց օրգանիզմը:

 

  1. Նեկտար հավաքելով զբաղված են փեթակի մեղուների մոտ կեսը: Մնացածները զբաղված են նոր բջիջներ կառուցելով, սերունդին հետևելով, մեղր արտադրելով և այլ օգտակար գործերով:

 

  1. Որպեսզի մեկ կիլոգրամ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների: Այդ դեպքում նա թռչում է մոտ 300 հզր. կիլոմետր տարածություն:

 

  1. Մեղուն կարող է տանել մոտ 50 միլիգրամ նեկտար: Ճիշտ է, հավաքած նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու: Եթե տարածությունը, որը նրան պետք է թռչել, շատ մեծ է, մեղուն օգտագործում է իր հավաքած նեկտարի 60-70%-ը: